Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Նիկոլ Փաշինյան. Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ կասկածվողի ձերբակալության լուրն իմանալուց հետո էմոցիոնալ պահեր եմ ապրել

Նիկոլ Փաշինյան. Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ կասկածվողի ձերբակալության լուրն իմանալուց հետո էմոցիոնալ պահեր եմ ապրել
05.06.2019 | 23:42

Մարտի 1-ի գործով Ոստիկանության շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանի ձերբակալությունը նախ Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) հետևողական աշխատանքի արդյունք է, այսօր «Ազատության» խնդրանքով անդրադառնալով Պետրոսյանի ձերբակալությանն` ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով՝ լուրն իմանալուց հետո էմոցիոնալ պահեր է ապրել։ «Ես կարծում եմ, որ սա նախ ցույց է տալիս Հատուկ քննչական ծառայության հետևողական աշխատանքը։ Բոլորս ենք հասկանում, չէ՞, որ վերջին 10 տարիների ընթացքում ոչ թե քննություն է տեղի ունեցել, այլ ամեն ինչ արվել է, որպեսզի հնարավոր բոլոր փաստերը կոծկվեն, և այն փաստը, որ պարկուճները փոխված են, նշանակում է, որ ամեն ինչ է փոխված՝ մարդիկ, դեպքերը, դեմքերը և այս պայմաններում, եթե Հատուկ քննչական ծառայությունը կարողացել է հասնել նրան, որ կոնկրետ մարդ ձերբակալվի, ես ուղղակի այդ լուրն իմանալուց հետո բնականաբար շատ նաև էմոցիոնալ պահեր եմ ապրել»։ Փաշինյանը նշեց՝ Մարտի 1-ի բոլոր սպանությունները պետք է բացահայտվեն։ «Քանի որ խոսքը դեռ ձերբակալության մասին է, չգիտենք, մեղադրանք կառաջադրվի, թե՞՝ չի առաջադրվի, ո՞նց կընթանա, բայց որ Մարտի 1-ի բոլոր սպանությունները պետք է բացահայտվեն և ակնհայտ է, որ քննությունը 2008-ի Մարտի 1- 2-ից սկսած տարվել է կոծկելու ուղղությամբ կարծում եմ՝ դա ակնհայտ է», - ասաց վարչապետը։

Դիտվել է՝ 370

Մեկնաբանություններ